12:35  ,  1 մարտի, 2019

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը նահանջել է

Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում նահանջել է 2 աստիճան եւ զբաղեցնում է 12-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի գործակիցը 2761 է:

ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: Լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դին Լիրենը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը, որը 52-րդն է: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը 88-րդն է:

ՖԻԴԵ, մարտի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2845 վարկանիշ
2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – 2828
3. Դին Լիրեն (Չինաստան) – 2812
4. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2797
5. Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – 2790
6. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – 2779
7. Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2775
8. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – 2771
9. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – 2771
10. Ուեսլի Սո (ԱՄՆ) – 2762
11. Յույ Յանի (Չինաստան) –2761
12. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2761 
52. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) – 2689 
88. Հրանտ Մելքումյան (Հայաստան) – 2661

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում