12:08  ,  1 մարտի, 2019

NBA. Հարդենի 58 միավորները հաղթանակ բերեցին «Հյուսթոնին», «Գոլդեն Սթեյտը» դարձյալ պարտվեց

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 96:103 հաշվով պարտվել է «Օռլանդոյին»: Վերջին 4 խաղերում սա NBA-ի գործող չեմպիոնի երրորդ պարտությունն էր:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 33 միավոր:

Ջեյմս Հարդենի 58 միավորների շնորհիվ «Հյուսթոնը» 121:118 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մայամիի» նկատմամբ: Ընթացիկ մրցաշրջանում Հարդենը 6-րդ խաղում է հավաքում 50-ից ավելի միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օռլանդո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 103:96 (28:22, 31:29, 11:30, 33:15)

«Հյուսթոն» – «Մայամի»՝ 121:118 (33:32, 22:37, 31:29, 35:20)

«Ինդիանա» – «Մինեսոտա»՝ 122:115 (26:35, 38:25, 28:30, 30:25)

«Նյու Յորք» – «Քլիվլենդ»՝ 118:125 (31:27, 28:30, 38:28, 21:40)

«Օկլահոմա» – «Ֆիլադելֆիա»՝ 104:108 (26:37, 23:23, 30:26, 25:22

«Դենվեր» – «Յուտա»՝ 104:111 (22:19, 15:33, 33:29, 34:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում