00:18  ,  1 մարտի, 2019

Դուբայ. Ֆեդերերը կիսաեզրափակիչում է

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ ATP World Tour 500 շարքի Dubai Duty Free Tennis Championships մրցաշարի կիսաեզրափակիչ: 37-ամյա մարզիկը 1 ժամ 54 րոպեում առավելության հասավ հունգարացի Մարտոն Ֆուչովիչի նկատմամբ՝ 7:6 (8:6), 6:4:

Ֆեդերերը Դուբայի մրցաշարի յոթակի հաղթող է: Եզրափակիչի ուղեգրի համար նա կմրցի խորվաթ Բորն Չորիչի եւ վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում