20:43  ,  28 փետրվարի, 2019

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Պոլ Պոգբային

Թուրինի «Յուվենտուսը» կփորձի ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Tuttosport-ը:

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ. հունիսի 30-ը:

Transfermarkt-ը Պոգբայի տրանսֆերային գինը գնահատում է 80 միլիոն եվրո: Նա «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին՝ չորս անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում