19:12  ,  28 փետրվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը դարպասին կատարել է մեկ հարված, որն ավարտվել է գոլով: Նրա 38 փոխանցումից 89.5 տոկոսը հասել է թիմակիցներին: 30-ամյա ֆուտբոլիստը կատարել է 4 առանցքային փոխանցում, 1 անգամ խլել է գնդակը: Մխիթարյանը կանոնները խախտել է 3 անգամ, նրա դեմ կանոնների խախտում չի գրանցվել:

Հայ ֆուտբոլիստը ստացել է 8.59 գնահատականը, «Արսենալի» կազմում լավագույնը եղել է կիսապաշտպան Մեսութ Օզիլը՝ 9.23:

 Հիշեցնենք, որ իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթել է 5:1 հաշվով, 64 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում