09:10  +04,  1 մարտի, 2019

MMA-ի մարտիկը մահացել է 21 տարեկանում

Խառը մենամարտերում (MMA) հանդես եկող ռուս մարզիկ Արկադի Լիսինը մահացել է, տեղեկացնում է «ТАСС»-ը:

21-ամյա մարտիկի մահվան պատճառը չի նշվում: 2016-ին Լիսինը նվաճել էր Prime Selection-ի չեմպիոնական գոտին: MMA-ում նա անցկացրել է 7 մենամարտ, տարել 5 հաղթանակ ու կրել 2 պարտություն: Նա հանդես էր գալիս ծանր քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: