15:48  ,  28 փետրվարի, 2019

«Արցախը» պայմանագիր է կնքել 3 լեգեոնականների հետ

Երեւանի «Արցախը» պայմանագիր է կնքել երեք ֆուտբոլիստների հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա հենակետային կիսապաշտպան Դմիտրի Կլիմակովը մինչեւ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել ուկրաինական «Մետալիստ 1925» ակումբում, իսկ 23-ամյա պաշտպան Ալան Տատաեւի նախորդ ակումբը Երեւանի «Արարատն» էր։

«Արցախին» միացել է նաեւ 31-ամյա դարպասապահ Ալեքսեյ Սոլոսինը, որը հանդես է եկել ռուսական «Անժի», «Ուրալ», «Տոմ» եւ «Սիբիր» ակումբներում: «Անժիի» կազմում նա մասնակցել է նաեւ Եվրոպայի լիգայի հանդիպումների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով