15:32  ,  28 փետրվարի, 2019

Հայաստանը 10 բռնցքամարտիկ կունենա Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում

Վլադիկավկազում մարտի 7-17-ը տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանի թիմը կներկայանա 10 բռնցքամարտիկով, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում հանդես կգան 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: 

Կանանց մրցաշարում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մրցավայր կմեկնի նաեւ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում