14:16  ,  28 փետրվարի, 2019

«Բրագայի» սանը միացել է «Արարատ-Արմենիային»

«Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա Օգանան պորտուգալական «Բրագայի» սան է: Հարձակվողը նախորդ ակումբն էր լիտվական «Ժալգիրիսը», որի կազմում նա խաղացել է 2018 թվականին: Լիտվայի նախորդ առաջնությունում նիգերիացին մասնակցել է 29 խաղի եւ դարձել 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում