09:36  ,  28 փետրվարի, 2019

Անաստասիա Գալուստյան. Ամբողջ ամառ աշխատում ես այլ երկրում, որպեսզի գումար վաստակես համազգեստի, չմուշկի, պարուսույցի եւ այլ ծախսերի համար

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը Իսրայելում անցկացված Open Ice Mall Cup 2019 գեղասահքի մրցաշարում երրորդ տեղ գրավելուց հետո կիսվել է տպավորություններով:

«2 տարում առաջին մեդալը մշտական ձախողումներից, բուժումներից, ամեն ինչի վրա խնայելուց, կես տարվա ընդմիջումներից, մարզումային գործընթացում կայունության բացակայությունից, գիշերային խմբակային սահքերից ու նորմալ սառույցի վրա հազվադեպ սահելուց հետո: Ամբողջ ամառ աշխատում ես այլ երկրում, որպեսզի գումար վաստակես համազգեստի, չմուշկի, պարուսույցի վճարների եւ այլ ծախսերի համար: Եթե սիրում ես, ամեն ինչ կհանդուրժես: Շնորհակալություն Դարուն Ժանուշով, որ վերջին պահին ձեռք մեկնեցիր այսքան կարեւոր պահի»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռուսաստանահայ մարզուհին:

Հիշեցնենք, որ Անաստասիա Գալուստյանը 2017 թվականի հոկտեմբերին հայտարարել էր կարիերայում ժամանակավոր դադարի մասին եւ 2018 թվականին չհայտավորվեց Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Կարիերայում ընդմիջման պատճառն, ըստ գեղասահորդուհու, ֆինանսական խնդիրներն էին, ինչի մասին նա պատմել էր NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում

Հունվարին Անաստասիա Գալուստյանը մասնակցել էր Մինսկում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որտեղ գրավել էր 22-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում