11:35  ,  28 փետրվարի, 2019

ԱԱ. Եվգենյա Մեդվեդեւան՝ Ռուսաստանի հավաքականի կազմում

Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Եվգենյա Մեդվեդեւան ընգրկվել է գեղասահքի կանանց Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմում եւ կմասնակցի աշխարհի առաջնությանը, հայտնում է Eurosport-ը:

Ռուսաստանահայ մարզուհու թեկնածության օգտին կողմ են քվեարկել Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի մարզչական խորհրդի 27 անդամներ: Կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում են նաեւ Սոֆիյա Սամոդուրովան ու Ալինա Զագիտովան:

Գեղասահքի աշխարհի առաջնությունը տեղի կունենա մարտի 19-24-ը Ճապոնիայի Սայտամա քաղաքում:

Հիշեցնենք, որ վերջերս Եվգենյա Մեդվեդեւան նվաճել էր Ռուսաստանի գավաթի խաղարկության կանանց մենասահքի հաղթողի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում