09:09  ,  28 փետրվարի, 2019

#Corner Սամվել Սուքիասյանի հետ. Մխիթարյանի «մենահամերգը», հարցազրույց Արսեն Բեգլարյանի հետ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 19-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ:

Բելառուսի «Լուչ» տեղափոխված Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը #Corner-ին պատմել է առաջին տպավորությունների, նոր առաջնությունում իր նպատակների, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին:

#Corner-ը Բելեկում ներկա է եղել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ստուգողական հանդիպմանը Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Օրդաբասիի» հետ: Երեւանյանը թիմը հաղթել էր 2:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ անգամ հայ ֆուտբոլիստն անգլիական թիմի կազմում աչքի էր ընկել մոտ երկու ամիս առաջ՝ դարձյալ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ:

Մխիթարյանի «մենահամերգը» շարունակվեց այս գիշեր տեղի ունեցած Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում: «Արսենալը» 5:1 հաշվով հաղթեց «Բորնմութին», իսկ 30-ամյա ֆուտբոլիստը դարձավ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ: Այդ մասին #Corner-ի հաջորդ թողարկմանը:

Հայաստանի առաջնության վերսկսումից մի քանի օր առաջ հայկական ակումբները ակտիվ են տրանսֆերային շուկայում: #Corner-ը ներկայացնում է թիմերի ամենանշանակալի ձեռքբերումները նախորդ օրերին:

Հայկական թիմերն անցկացրին վերջին ստուգողական հանդիպումները արտագնա մարզումային հավաքների ծրագրերով:

Վերջում էլ զավեշտալի տեսանյութեր տարբեր երկրներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով