10:44  ,  28 փետրվարի, 2019

«Ֆուտզալ բիզնես լիգա». Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը՝ այսօր

Նախկին «Միկա» մարզադահլիճում ավարտին մոտեցող «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարում փետրվարի 28-ին կանցկացվեն վերջին խաղերը:

«Իմեքս Գրուպն» ու «Գրանդ Սպորտը» կվիճարկեն մրցաշարի հաղթողի կոչումը, իսկ լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը երրորդ տեղի համար խաղում կմրցի «Յունիբանկի» հետ:

Հիշեցնենք, որ լրագրողների թիմը եւ «Յունիբանկը» փլեյ-օֆֆ էին դուրս եկել B խմբից, իսկ «Գրանդ Սպորտը» եւ «Իմեքս Գրուպը»՝ A խմբից:

Ֆոտո՝ «Ֆուտզալ բիզնես լիգայի»  մամուլի ծառություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում