14:15  ,  27 փետրվարի, 2019

Նադալը հաղթանակով է մեկնարկել Ակապուլկոյում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել մեքսիկական Ակապուլկոյում ընթացող թենիսի մրցաշարում:

Առաջին շրջանում իսպանացի թենիսիստը 6:3, 6:3 հաշվով հաղթել է գերմանացի Միշա Զվերեւին: Մրցախաղը տեւել է 1 ժամ 21 րոպե:

1/8 եզրափակիչում Նադալը կմրցի ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում