13:11  ,  27 փետրվարի, 2019

Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը կխաղա ռուս լրագրողների թիմի հետ

«Փյունիկը» մարտի 1-ին կներկայացնի նոր տարբերանշանը, ինչպես նաեւ տեղի կունենա ակումբի պաշտոնական կայքի շնորհանդեսը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում (13:00-ին) կայանալիք միջոցառումից հետո «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը կպատասխանի լրագրողների հարցերին։

Շնորհանդեսի համար Երեւան են ժամանելու ռուս լրագրողներ ու մեկնաբաններ: Մարտի 1-ին «Փյունիկի» մարզաբազայում ընկերական հանդիպում տեղի կունենա լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականի եւ ռուս լրագրողների միջեւ: Խաղի մեկնարկը՝ ժամը 17:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով