23:04  ,  26 փետրվարի, 2019

«Ուրարտուն»՝ «ԵԱՏՄ գավաթ» ընկերական մրցաշարի հաղթող

«Ուրարտուն» նվաճեց Երեւանում առաջին անգամ անցկացված բասկետբոլի տղամարդկանց «ԵԱՏՄ գավաթ» ընկերական մրցաշարի հաղթողի կոչումը՝ վերջին խաղում առավելության հասնելով ռուսական «Արսենալ Տուլայի» նկատմամբ՝ 92:72:

Մրցաշարի առաջին խաղում «Ուրարտուն» 74:78 հաշվով պարտվել էր ղազախական «Բարսի Ատիրաուին», երկրորդ խաղում 91:79 հաշվով առավելության էր հասել Բելառուսը ներկայացնող «Բորիսֆենի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս