21:37  ,  26 փետրվարի, 2019

Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերին կպատրաստվի ԱՄՆ–ում

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ամբողջական բժշկական հետազոտություն կանցնի ԱՄՆ-ում: 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերին լիարժեք նախապատրաստվելու համար Հովհաննես Բաչկովը ԱՄՆ–ում կանցնի ֆիզիկական պատրաստության փուլ, նաեւ կանցկացնի սպարինգ մենամարտեր աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ:

Այս ամենը արվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի անձնական միջոցներով, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում