19:14  ,  26 փետրվարի, 2019

Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպանը՝ «Արարատ–Արմենիայի» խաղացող

Երեւանի «Արարատ–Արմենիային» է միացել Կաբո Վերդեի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Մաիլսոն Լիման, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լիման հանդես է եկել հոլանդական «Դորդրեխտ», «Ֆորտունա Սիտտարդ» և մի քանի այլ ակումբներում:

Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ռումինական «Վիտորուլ» ակումբի ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս