18:50  ,  26 փետրվարի, 2019

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» դարպասապահին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է հոլանդական «Այաքսի» եւ Կամերունի հավաքականի 22–ամյա դարպասապահ Անդրե Օնանայի ծառայություններով, հաղորդում է mundodeportivo–ն։

Կատալոնական ակումբը նրա տրանսֆերը կիրագործի արդեն այս ամռանը, եթե թիմից հեռանա երկրորդ դարպասապահ, 29–ամյա հոլանդացի Յասպեր Սիլեսենը։

Անդրե Օնանան մինչեւ 2015 թվականին «Այաքս» տեղափոխվելը հինգ տարի անցկացրել է «Բարսելոնայի» ակադեմիայում։ Նրա տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում