16:40  ,  26 փետրվարի, 2019

101-րդ րոպեին «Ինտերի» դարպասին 11 մետրանոց նշանակած մրցավարը որակազրկվել է

«Ինտերի» ու «Ֆիորենտինայի» միջեւ իտալական A Սերիայի 25-րդ տուրի հանդիպման գլխավոր մրցավար Ռոզարիո Աբիսոն մինչեւ մարտի 24-ը զրկվել է հանդիպումներ սպասարկելու հնարավորությունից, փոխանցում է Football Italia-ն։

Իտալիայի առաջնության հաջորդ 3 տուրերը բաց թողնելուց բացի, իտալացի մրցավարն այս մրցաշրջանում այլեւս չի սպասարկի «Ինտերի» խաղերը։

Հիշեցնենք, որ 3։3 հաշվով ավարտված խաղում «Ֆիորենտինան» պարտությունից խուսափել էր ավելացված ժամանակի 11-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Ավելացված ժամանակում մրցավարը երկար մտածելուց հետո «Ինտերի» դարպասին կասկածելի 11 մետրանոց հարված էր նշանակել VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում