14:35  ,  26 փետրվարի, 2019

Aeroflot Open․ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է միանձնյա առաջատարին եւ հավասարվել նրան

Մոսկվայում շարունակվող Aeroflot Open շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի 7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի նորեկ Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է։

7-րդ տուրում Մարտիրոսյանը սպիտակներով հաղթել է միանձնյա առաջատար, հնդիկ Կրիշնան Սաշիկիրանին եւ հավասարվել նրան։ Հայկ Մարտիրոսյանն ունի 5․5 միավոր եւ առաջին տեղը կիսում է Կրիշնան Սաշիկիրանի ու 7-րդ տուրում հաղթանակ տարած էստոնացի Կաիդո Կուլաոցի հետ։

4-7-րդ տեղերը 5-ական միավորով բաժանում են 4 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը վաստակել են 4-ական միավոր, իսկ Շանթ Սարգսյանը՝ 3.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում