14:06  ,  26 փետրվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանը՝ խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Ռեդնապը Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

30-ամյա Մխիթարյանը տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաեւ Sofascore.com-ի վարկածով։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի  ավագի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ «Արսենալը» հաղթել էր 2:0 հաշվով եւ, շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», բարձրացել չորրորդ տեղ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանն անցկացրեց 15-րդ հանդիպումը, խփեց 5-րդ գոլը եւ կատարեց երկրորդ գոլային փոխանցումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում