13:54  ,  26 փետրվարի, 2019

Երկրորդ Բունդեսլիգա․ Սարգիս Ադամյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել է գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 7․9 գնահատականի։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել առաջատար «Համբուրգի» նկատմամբ: Դաշտի տերերի պատասխան գոլը 74-րդ րոպեին խփել էր Սարգիս Ադամյանը, որը մեկնարկային կազմում խաղացել էր 91 րոպե:

Առաջին շրջանում Սարգիս Ադամյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Համբուրգի» դեմ խաղում (5:0): Ընթացիկ առաջնությունում հայ հարձակվողը գոլերի քանակը հասցրեց 9-ի:

23-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 33 միավորով 8-րդ տեղում է: «Համբուրգը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 44 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում