13:46  ,  26 փետրվարի, 2019

Կարեն Խաչանով․ Մրցակիցը թույլ չտվեց ցուցադրել իմ խաղը

Աշխարհի 12-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Դուբայում մեկնարկած ATP World Tour 500 շարքի Dubai Duty Free Tennis Championships-ի առաջին շրջանում Նիկոլոզ Բասիլաշվիլիից կրած պարտությունը 4:6, 1:6 հաշվով։

«Պայմանները մի փոքր տարօրինակ էին, սակայն Նիկոլոզը ծանր մրցակիցը է, պետք է արժանին մատուցել նրան։ Երբ նրա խաղը ստացվում է, նա շատ ուժեղ է։

Նախորդ շաբաթվա ընթացքում ինձ լավ էի զգում, հրաշալի էի հարվածում գնակին, իսկ այսօր․․․ քամու պատճառով տարօրինակ հարվածներ՝ գումարած դրան Բասիլաշվիլիի գերագրեսիվ խաղը։ Ստիպված էի պաշտպանվել հարձակվելու փոխարեն։

Այսպիսի արդյունքը պարզապես պետք է ընդունել։ Մրցակիցը լավն էր, իսկ ես չկարողացա օգտագործել հնարավորություններս առաջին սեթում»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sport360-ը։

Հիշեցնենք, որ Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2.8 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում