22:29  ,  25 փետրվարի, 2019

Դուբայ. Ֆեդերերը մեկնարկեց հաղթանակով

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել թենիսի ATP World Tour 500 շարքի Dubai Duty Free Tennis Championships մրցաշարում: 37-ամյա մարզիկը երեք սեթում պարտության է մատնել գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին՝  6:4, 3:6, 6:1: Պայքարը տեւել է 1 ժամ 37 րոպե:

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն, որն առավելության էր հասել իտալացի Տոմաս Ֆաբիանոյի նկատմամբ՝ 3:6, 6:3, 6:2:

Ֆեդերերը Դուբայի մրցաշարի 7-ակի հաղթող է (2003-2005, 2007, 2012, 2014, 2015):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով