01:45  ,  25 փետրվարի, 2019

«Ինտերը» գոլ բաց թողեց 101-րդ րոպեին, «Ֆիորենտինայի» երրորդ ոչ ոքին 3:3 հաշվով (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» 3:3 հաշվով ավարտեց «Ֆիորենտինայի» դեմ արտագնա հանդիպումը: Միլանյան ակումբը գոլ բաց թողեց խաղի 17-րդ վայրկյանին, սակայն կարողացավ շատ արագ հավասարեցնել հաշիվը եւ ստանալ նաեւ 2 գոլի առավելություն: «Ֆիորենտինան» պարտությունից խուսափեց ավելացված ժամանակի 11-րդ րոպեին: Մրցավարն «Ինտերի» դարպասին 11 մետրանոց հարված նշանակոց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո (տեսանյութ):

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ֆիորենտինան» երրորդ անգամ հանդիպումն ավարտեց 3:3 հաշվով: Ավելի վաղ Ֆլորենցիայի թիմը նույն հաշվով ոչ ոքի էր խաղացել «Սամպդորիայի» ու «Սասուոլոյի» հետ:

«Ինտերը» 47 միավորով ամրապնդվեց երրորդ տեղում, իսկ «Ֆիորենտինան» 36 միավորով 9-րդն է:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 3:3

Ստեֆան դե Վրեյ, 1 (ինքնագոլ), Լուիս Մուրիել, 74, Ժորդան Վերետու, 90+11 – Մատիաս Վեսինո, 6, Մատեո Պոլիտանո, 40, Իվան Պերիշիչ, 52 (11մ)   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում