01:35  ,  25 փետրվարի, 2019

VAR ու 11 մետրանոցներ. «Ռեալը» բարդ հաղթանակ տարավ Վալենսիայում (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Լեւանտեի» նկատմամբ (տեսանյութ):

Վալենսիայում կայացած խաղում Արքայական ակումբը 2 գոլերն էլ խփեց 11 մետրանոց հարվածներով, որոնք անվրեպ իրացրին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ու ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: 2 դեպքում էլ հանդիպման գլխավոր մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո: Թիմերը խաղն ավարտեցին 10-ական խաղացողներով:

«Ռեալը» 48 միավորով երրորդ տեղում է եւ շարունակում է 9 միավոր զիջել առաջատար «Բարսելոնային»: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 50 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Լեւանտե» - «Ռեալ»՝ 1:2

Մարտի Ռոջեր, 60 – Քարիմ Բենզեմա, 43 (11մ), Գարեթ Բեյլ, 78 (11մ)   

Հեռացումներ՝ Ռուբեն Ռոչինա, 89 – Նաչո Ֆերնանդես, 86

«Վալյադոլիդ» - «Բետիս»՝ 0:2 (տեսանյութ)

Աիսա Մանդի, 45+3, Խոակին, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում