21:12  ,  24 փետրվարի, 2019

Հենրիխ Մխիթարյան. Մեր բախտը չբերեց, որ խփեցինք ընդամենը 2 գոլ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի հաղթական խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Փոխհամագործակցությունը լավ էր ստացվում, սակայն մեր բախտը չբերեց, որ խփեցինք ընդամենը 2 գոլ, սակայն սա ֆուտբոլ է: Նշանակություն չունի, որ արդեն դարձել էինք 2 գոլի հեղինակ: Ցանկանում էինք խփել ավելի շատ գոլեր եւ ուրախացնել մեր երկրպագուներին: Ունենք դրա կարիքը, շատ կարեւոր 3 միավորոներ էին, իսկ հիմա պետք է կենտրոնանանք «Բորնմութի» դեմ հաջորդ խաղի վրա: Մենք դեռ մրցավազքի մեջ ենք եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»,- 30-ամյա Մխիթարյանի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի  ավագի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ «Արսենալը» հաղթել էր 2:0 հաշվով եւ, շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», բարձրացել չորրորդ տեղ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանն անցկացրեց 15-րդ հանդիպումը, խփեց 5-րդ գոլը եւ կատարեց երկրորդ գոլային փոխանցումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում