19:55  ,  24 փետրվարի, 2019

Դիբալայի գոլը հաղթանակ բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 25-րդ տուրում առաջատար Թուրինի «Յուվենտուսը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ: Թուրինցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց փոխարինման դուրս եկած արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 16 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բոլոնիա» - «Յուվենտուս»՝ 0:1

Պաուլո Դիբալա, 67

«Սամպդորիա» - «Կալյարի»՝ 1:0 (տեսանյութ)

Ֆաբիո Կվալյարելա, 66 (11մ)   

«Կյեւո» - «Ջենոա»՝ 0:0

«Սասուոլո» - «Սպալ»՝ 1:1

Ֆեդերիկո Պելուզո, 43 – Անդրեա Պետանա, 67 (11մ)  

Հեռացում՝ Ալֆրեդ Դունկան, 90+3 («Սասուոլո»)   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում