19:00  ,  24 փետրվարի, 2019

Արթուր Գեւորգյանը Nike ապրանքանիշի համազգեստ է նվիրել բռնցքամարտիկներին (ֆոտո)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի հավաքականի հետ:

Հանդիպման ընթացքում ՀԲՖ նախագահը Nike ապրանքանիշի համազգեստ է նվիրել բռնցքամարտիկներին եւ մարզչական անձնակազմին: Նախաօլիմպիական տարում Արթուր Գեւորգյանը հերթական անգամ հաջողություն է մաղթել հավաքականի բռնցքամարտիկներին, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը մարտին կայանալիք Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս