18:50  ,  24 փետրվարի, 2019

Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց առաջատար «Համբուրգի» նկատմամբ կամային հաղթանակին

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել առաջատար «Համբուրգի» նկատմամբ:

Դաշտի տերերի պատասխան գոլը 74-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը մեկնարկային կազմում խաղացել է 91 րոպե: 69-րդ րոպեից «Համբուրգը» հանդես է եկել 10 խաղացողներով, իսկ ավելացված ժամանակում ստացել է նաեւ երկրորդ կարմիր քարտը:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Սարգիս Ադամյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Համբուրգի» դեմ խաղում (5:0): Ընթացիկ առաջնությունում հայ հարձակվողը գոլերի քանակը հասցրեց 9-ի:

23-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 33 միավորով 8-րդ տեղում է: «Համբուրգը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 44 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով