12:12  ,  24 փետրվարի, 2019

Անաստասիա Գալուստյանի բրոնզե ելույթը

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը երրորդ տեղն է գրավել Իսրայելում անցկացված Open Ice Mall Cup 2019 գեղասահքի մրցաշարում: Կարճ եւ ազատ ծրագրերի համագումարում 19-ամյա Անաստասիան հավաքել է 150.45 միավոր: Առաջին տեղը գրավել է Շվեյցարիան ներկայացնող Կիմիկո Յամադան (160.05), իսկ երկրորդ տեղում հայտնվել է իտալուհի Լուցրեցիա Ջենարոն (153.39): Մրցաշարին մասնակցել են 11 մարզուհիներ:

Հիշեցնենք, որ հունվարին Անաստասիա Գալուստյանը մասնակցել էր Մինսկում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որում գրավել էր 22-րդ տեղը:

Անաստասիա Գալուստյանի կարճ ծրագրի ելույթը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English