11:55  ,  24 փետրվարի, 2019

Կիեւի «Արսենալը» հայտավորել է Գեղամ Կադիմյանին

«Վորսկլայից» հեռացած 26-ամյա կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը կշարունակի ելույթներն Ուկրաինայի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի թեկնածուն համալրել է Կիեւի «Արսենալը», որի կազմում վերջին շրջանում անցնում էր փորձաշրջան: Նոր թիմում Կադիմյանը կխաղա 7 համարի մարզաշապիկով: «Արսենալը» հայ ֆուտբոլիստին հայտավորել է Ուկրաինայի Պրեմյեր լիգային:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Արսենալը» 8 միավորով վերջին տեղում է:

Գեղամ Կադիմյանը 2017 թվականից էր խաղում «Վորսկլայում», որի կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Հայաստանի հավաքականում անցկացրած 10 խաղում նա դարձել է 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում