01:25  ,  24 փետրվարի, 2019

«Ռոման» ավելացված վերջին րոպեին կորզեց հաղթանակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ֆրոզինոնեի» հետ եւ ավելացված վերջին րոպեին հասավ հաղթանակի՝ 3:2: Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի Էդին Ջեկոն, որն էլ խփեց հաղթական գոլը:

«Ռոման» 44 միավորով 5-րդն է, «Ֆրոզինոնեն» նախավերջինն է՝ 16 միավոր:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ֆրոզինոնե» - «Ռոմա»՝ 2:3 (տեսանյութ)

Կամիլո Չանո, 5, Անդրեա Պինամոնտի, 80 – Էդին Ջեկո, 30, 90+5, Լորենցո Պելեգրինի, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով