23:28  ,  23 փետրվարի, 2019

Մեսիի 50-րդ հեթ-տրիկը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարիերայի ընթացքում ձեւակերպեց 50-րդ հեթ-տրիկը: Կատալոնական ակումբը Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում 4:2 հաշվով հաղթել էր «Սեւիլիային» Մեսիի հեթ-տրիկի եւ ուրուգվայցի Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ:

Մեսին հեթ-տրիկներից 44-ը ձեւակերպել է «Բարսելոնայի» կազմում, 6-ը՝ Արգենտինայի հավաքականում:

Գործող ֆուտբոլիստներից հեթ-տրիկների քանակով առաջատարը Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 51:

Այս մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 33 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս