22:14  ,  23 փետրվարի, 2019

«Գանձասար-Կապանը» ոչ ոքի խաղաց ռուսական «Իրտիշի» հետ

«Գանձասար-Կապանը» ստուգողական հանդիպում է անցկացրել Թուրքիայում՝ մրցելով Օմսկի «Իրտիշի» հետ: Գրանցվել է ոչ ոքի 1:1 հաշվով:

Հայկական թիմին օգնել է պարտությունից խուսափել 90-րդ րոպեին Գեղամ Հարությունյանի խփած գոլը: Ռուսական թիմը հաշիվը բացել էր 44-րդ րոպեին:

«Գանձասար-Կապան». Գևորգ Կասպարով (Գրիգոր Մելիքսեթյան 45), Վասպուրակ Մինասյան (Դավիթ Տերտերյան 45), Ալեքս Մագայանես (Աշոտ Կարապետյան, 75), Ալեքսանդր Հովհաննիսյան (Համլետ Ասոյան, 45), Բակար Բալդե, Ուբեյմար, Նարեկ Ասլանյան (Գևորգ Օհանյան, 45), Աշոտ Ադամյան (Գևորգ Նռանյան, 45), Դավիթ Մինասյան (Շուլա, 45), Մարտին Գրիգորյան (Գեղամ Հարությունյան, 45), Միհրան Մանասյան (Սուրեն Առաքելյան, 83):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով