21:06  ,  23 փետրվարի, 2019

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 2:4. Մեսիի հեթ-տրիկը

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոնի տիտղոսը պաշտպանող առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սեւիլիային»: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով:

Դաշտի տերերը իսպանացի կիսապաշտպան Խեսուս Նավասի գոլի շնորհիվ հաշիվը բացեցին 22-րդ րոպեին: Արդեն 4 րոպե անց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի կատարած փոխանցումից հետո մեկ հպումով գնդակն ուղարկեց չեխ Տոմաշ Վացլիկի պաշտպանած դարպասը:

Մինչեւ ընդմիջում «Սեւիլիան» կարողացավ դարձյալ առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ արգենտինացի պաշտպան Գաբրիել Մերկադոն:

Երկրորդ խաղակեսում եւս երկու գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին: Ավելացված ժամանակում էլ աչքի ընկավ նաեւ կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

«Բարսելոնան» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Սեւիլիան» 37 միավորով 5-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 2:4 (տեսանյութ)

Խեսուս Նավաս, 22, Գաբրիել Մերկադո, 42 - Լիոնել Մեսի, 26, 67, 85, Լուիս Սուարես, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով