20:23  +04,  23 փետրվարի, 2019

«Բավարիան» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Բեռլինի «Հերտայի» հետ: Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով:

«Բավարիան» 51 միավորով հավասարվեց առաջատար Դորտմունդի «Բորուսիային», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Հերտան» 32 միավորով 10-րդն է:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 0:3 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին» եւ 43 միավորով երրորդ տեղում է: «Վոլֆսբուրգը» 38 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բավարիա» - «Հերտա»՝ 1:0 (տեսանյութ)

Խավի Մարտինես, 62

Հեռացում՝ Քարիմ Ռեկիկ («Հերտա»), 84

«Բորուսիա Մ.» - «Վոլֆսբուրգ»՝ 0:3

Յանիկ Գերարդտ, 38, Ադմիր Մեհմեդի, 68, 83

«Ֆրայբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 5:1

Նիլս Պետերսեն, 9, 43, Վինչենցո Գրիֆո, 30, Ջան-Լուկա Վալդշմիդտ, 64, Ֆլորիան Նիդերլեխներ, 85 – Ռանի Խեդիրա, 52

Հեռացում՝ Ռիս Օքսֆորդ («Աուգսբուրգ»), 90+1

«Մայնց» - «Շալկե»՝ 3:0

Քարիմ Օնիսիվո, 18, 84, Ժան-Ֆիլիպ Մատետա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: