18:21  ,  23 փետրվարի, 2019

«Տոտենհեմի» անսպասելի պարտությունը. Հարի Քեյնի գոլն էլ չօգնեց

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Բարնլիին»: Չեմպիոնական մրցավազքին մասնակցող Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը կրեց անսպասելի պարտություն:

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը, որոնք հաշիվը բացեցին 57-րդ րոպեին: Աչքի ընկան նորզելանդացի հարձակվող Կրիս Վուդը:

Վնասվածքից հետո առաջին անգամ «Տոտենհեմի» մեկնարկային կազմում էր անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որն էլ խփեց հյուրերի պատասխան գոլը 65-րդ րոպեին:

Սակայն վերջին րոպեներին «Բարնլին» ավստրիացի կիսապաշտպան Էշլի Բարնսի գոլի շոնրհիվ կորզեց հաղթանակ՝ 2:1:

«Տոտենհեմը» 60 միավորով երրորդն է, «Բարնլին» ունի 30 միավոր եւ 13-րդն է:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բարնլի» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Կրիս Վուդ, 57, Էշլի Բարնս, 84 – Հարի Քեյն, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս