ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2020-2021 թվականների մրցաշրջանի եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչների անցկացման հավակնորդներին:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացմանը հավակնում են Մյունխենը («Ալյանց Արենա») եւ Սանկտ Պետերբուրգը («Գազպրոմ Արենա»):
Եվրոպայի լիգայի եզրափակիչի անցկացման համար կպայքարեն Թբիլիսին (Բորիս Պայչաձեի անվան «Դինամո Արենա») եւ Սեւիլիան («Ռամոն Սանչես Պիսխուան»):
Եվրոպայի Սուպերգավաթի խաղի անցկացմանը հավակնում են Մինսկը («Դինամո» ազգային օլիմպիական ստադիոն), Հելսինկին («Օլիմպիական» ստադիոն), Բելֆաստը («Ուինձոր Պարկ») եւ Խարկովը («Մետալիստ»):
Եվրոպայի լիգայի եզրափակիչի եւ Սուպերգավաթի անցկացման վայրը կորոշվի մայիսի 29-ին, Չեմպիոնների լիգայի եզրափակիչինը՝ սեպտեմբերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում