15:17  ,  23 փետրվարի, 2019

ՊՍԺ նախագահ. Նեյմարն ու Մբապեն չեն վաճառվի

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին հերքել է լուրերը, թե փարիզյան ակումբը ֆինանսական արդար խաղի կանոնների խախտումների պատճառով ՈւԵՖԱ-ի ճնշումների հետեւանքով ստիպված է լինելու վաճառել ֆրանսիացի Կիլիան Մբապեին եւ բրազիլացի Նեյմարին:

«100 տոկոս, նույնիսկ 2000 տոկոս վստահեցնում եմ, որ այդպիսի խնդիր չկա: Մբապեն ու Նեյմարը կմնան Փարիզում: Շատ լրատվամիջոցներ հայտնում են, թե մենք ստիպված ենք լինելու վաճառել նրանց: Բայց ես հստակ հայտարարում եմ, որ նրանք չեն լքի մեզ: Մենք դեռ կարող ենք նաեւ ձեռքբերումներ կատարել՝ լինելով ֆինանսական արդար խաղի շրջանակում: Մենք վստահ ենք եւ ունենք դրա համար միջոցներ»,- Ալ Խելաիֆիի խոսքը մեջբերում է RMC-ն:

Հիշեցնենք, որ ՊՍԺ նախագահը հերքել էր նաեւ լուրերը, թե Նեյմարը բանակցում է Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ Մբապեի տրանսֆերին ձգտում է «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս