13:27  ,  23 փետրվարի, 2019

Կլոպ. Չեմ կասկածում, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» կլինի նաեւ հաջորդ մրցաշրջանում

Չեմ կասկածում, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» կլինի նաեւ հաջորդ մրցաշրջանում, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մանչեսթերյան թիմի դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումից առաջ:

«Բոլոր մարզիչներին անհրաժեշտ է հաջողություն աշխատանքում: Երբ «Մայնցից» հետո գլխավորեցի «Բորուսիան», մարդիկ ասում էին, որ ես չունեմ միջազգային փորձ: Եվ դա ճշմարտություն էր:

Անսովոր է, որ Նորվեգիայում աշխատող մարզիչն առաջարկ է ստանում «Մանչեսթեր Յունայթեդից»: Դա ակնհայտ է: Բայց Սուլշերը ցույց տվեց իր բարձր կարգը: Նա գերազանց դրսեւորեց իրեն, եւ նա հաջողակ էր ճիշտ պահին: Նա արժանի է գլխավոր մարզիչի պաշտոնին: Չեմ պատկերացնում, որ ամռանը ակումբը նրա փոխարեն ուրիշին վստահի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:05-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս