11:37  ,  23 փետրվարի, 2019

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Սեւիլիայի» դեմ

«Բարսելոնայի» հրապարակել է հայտացուցակը «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղին: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Սեւիլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին: Կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգը չի հայտնվել հայտացուցակում:

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Կոուտինյո, Սուարես, Մեսի, Դեմբելե, Մալքոմ, Լանգլե, Մուրիլյո, Ալբա, Ռոբերտո, Վիդալ, Ումտիտի, Ալենյա, Պենյա: 

24 տուրից հետո «Բարսելոնան» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սեւիլիան» չորրորդն է՝ 37 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում