00:20  ,  23 փետրվարի, 2019

«Արարատը» պարտվեց «Ուրալին»

Երեւանի «Արարատն» կիպրոսյան հավաքի ընթացքում անցկացրել է վերջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով Ռուսաստանիի Պրեմյեր լիգան ներկայացնող Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը պարտվեց նվազագույն հաշվով:

Չնայած մի քանի գոլային պահերի հայկական թիմը չկարողացավ հաջողության հասնել: Մրցակիցը միակ գնդակը խփեց երկրորդ խաղակեսի սկզբում, հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախորդ ստուգողական խաղում «Արարատը» 5:0 հաշվով հաղթել էր Կիպրոսի ԱԷԶ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում