21:03  ,  22 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. «Զենիթի» իրանցի հարձակվողը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում։  

«Զենիթը» թուրքական «Ֆեներբահչեին» հաղթել էր 3։1 հաշվով, իրանցի ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Այդ հաղթանակի շնորհիվ «Զենիթը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Ազմունը երկրորդ հանդիպումն էր անցկացնում պետերբուրգյան ակումբում։

Հիշեցնենք, որ 24–ամյա ֆուտբոլիստը փետրվարի 1–ին Կազանի «Ռուբինից» է տեղափոխվել «Զենիթ» 12 միլիոն եվրոյով։

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Զենիթը» կհանդիպի իսպանական «Վիլյառեալի» հետ։ Հանդիպումները տեղի կունենան մարտի 7–ին եւ 14–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում