18:37  ,  22 փետրվարի, 2019

«Արցախը» Թբիլիսիում հաղթեց «ՎԻԹ Ջորջիային»

Թբիլիսիում մարզումային հավաքն ավարտող Երեւանի «Արցախը» վերջին ստուգողական խաղում մրցել է վրացական «ՎԻԹ Ջորջիայի» հետ եւ առավելության է հասել 2:1 հաշվով
Կարեն Հարությունյանի եւ Վարդան Բակալյանի գոլերի շնորհիվ:

Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաքում անցկացրած նախորդ ստուգողական հանդիպումներում «Արցախը» 0:1 հաշվով պարտվել էր վրացական «Նորչի Դինամոյին», 0:3 հաշվով՝ Թելավիի «Կախեթիին», 1:3 հաշվով՝ Թբիլիսիի «Շևարդենի 1906» թիմին,  1:0 հաշվով հաղթել վրացական «Գագրային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում