Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում մրցակցության մասին:
«Շատ դժվար է հաղթել Եվրոպայի լիգայում: Շատ թիմեր են ձգտում այդ գավաթին: Մենք պետք է դրական մթնոլորտ ստեղծենք այդ մրցաշարի հանդիպումներում երկրպագուների օգնությամբ: Այդ հույզերը մեզ կտան ավելի մեծ հնարավորություններ»,- Էմերիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
1/8 եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը ֆրանսիական «Ռենն» է:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ
«Չելսի» (Անգլիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Բենֆիկա» («Պորտուգալիա»)
«Նապոլի» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)
«Վալենսիա» (Իսպանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Սլավիա» (Չեխիա)
«Արսենալ» (Անգլիա) - «Ռեն» (Ֆրանսիա)
«Զենիթ» («Ռուսաստան») - «Վիլյառեալ» (Իսպանիա)
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 7-ին, պատասխան խաղերը՝ մարտի 14-ին: Քառորդ եզրափակիչի զույգերը եւս որոշելու են վիճակահանությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում