23:06  ,  22 փետրվարի, 2019

Audi-ն «Ռեալի» խաղացողներին հանձնել է ավտոմեքենաներ, Ռամոսը վերցրել է ամենաթանկը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» հովանավոր Audi-ն 15-րդ տարին անընդմեջ Արքայական ակումբի ֆուտբոլիստներին հանձնել է ծառայողական ավտոմեքենաներ:

Թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը վերցրել է ամենաթանկը «Ռեալի» ավտոպարկում՝  Audi A8 50 TDI, որի գինը 100 հազար եվրո է, հաղորդում է Marca-ն:

Գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին եւ 12 խաղացողներ ընտրել են Audi Q8, որն արժի 88 հազար եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում