17:42  ,  22 փետրվարի, 2019

Եվգենյա Մեդվեդեւան նվաճեց Ռուսաստանի գավաթը եւ կմասնակցի ԱԱ-ին

Աշխարհի կրկնակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Եվգենյա Մեդվեդեւայի հաղթանակով ավարտվեց գեղասահքի Ռուսաստանի գավաթի խաղարկության կանանց մենասահքի մրցումը: Կարծ եւ ազատ ծրագրերի արդյունքում ռուսաստանահայ մարզուհին վաստակել է 222.90 միավոր:

Այս հաղթանակի շնորհիվ Մեդվեդեւան իրավունք ստացավ մասնակցել մարտին Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Երկրորդ տեղը գրավել է Ելիզավետա Տուկտամիշեւան (221,19), երրորդ տեղը՝ Վիկտորյա Վասիլեւան (208,75):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում