22:49  ,  22 փետրվարի, 2019

Սուլշեր. Գիտենք, թե ինչքան կարեւոր է «Մանչեսթեր Յունայթեդի», ֆանատների համար «Լիվերպուլի» հետ դիմակայությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը խոսել է «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Սա կարեւոր հանդիպում է երկու թիմերի համար էլ: Մենք ցանկանում ենք հայտնվել լավագույն քառյակում: Գիտենք, թե ինչքան կարեւոր է «Մանչեսթեր Յունայթեդի», ֆանատների համար «Լիվերպուլի» հետ դիմակայությունը: Մեր թիմի համար լուրջ մարտահրավեր է, բարդ հանդիպում:

«Լիվերպուլն» այս մրցաշրջանում անհավանական է: Բայց նրանք գիտեն, որ «Օլդ Տրաֆորդում» խաղալը բարդ է: Կարծում եմ՝ կլինի փոխադարձ հարգանք: Նրանք ունեն բազմաթիվ լավ խաղացողներ:

Ես ցանկանում եմ, որ մենք ավելի լավ խաղանք, քան ՊՍԺ-ի հետ: Դա է մեր նպատակը: Պետք է օգուտ քաղենք ՊՍԺ-ի հետ խաղից ստացած փորձից եւ մնանք խաղի մեջ ամբողջ հանդիպման ընթացքում»,- Սուլշերի խոսքը մեջերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:05-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում